տուն Լուրեր Հայաստանի պետական կառավարման համակարգը «յոլա գնացող» է. Փորձագետ

Հայաստանի պետական կառավարման համակարգը «յոլա գնացող» է. Փորձագետ

120
0

lll

Վերջին օրերին ռուբլին կտրուկ արժեզրկվել է: Araratnews.am-ը փորձեց հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ  կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանից:

-Պարո´ն Մեսրոբյան, ինչի՞ հետ է կապված ռուբլու արժեզրկումը:

-Աշխարհում տիրող անկայունության, ուկրաինական ճգնաժամով, պատժամիջոցների՝ ինչպես դեպի Ռուսաստան, այնպես էլ դեպի Արևմուտք:

Իսկ դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա:

-Ռուսաստանում կան բազմաթիվ հայեր, որոնք աշխատում և տրանսֆերներ են ուղարկում, վտանգ կա, որ այդ տրանսֆերների քանակը կնվազի, բայց դա միանշանակ չէ, քանի որ Ռուսաստանի իշխանությունները նոր-նոր են սկսում հակազդեցության քայլեր անել:

Այս իրավիճակում հնարավորինս քիչ տուժելու համար ի՞նչ կարելի է անել:

-Ռուսաստանի պատմությունը ցույց է տալիս, որ այդ երկիրը պարբերաբար է հայտնվում ծանր պայմաններում, և, որպես կանոն, հաջողվում է մոբիլիզացնել։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կասեմ`մեր երկիրը պատրաստ չէ ճգնաժամի մեջ արդյունք ցույց տալ: Հայաստանի պետական կառավարման համակարգը 1991թ-ից «յոլա գնալու» համակարգ է, իսկ «յոլա գնացող» համակարգը չի կարող արդյունք ցույց տալ` այն էլ  բարդացող ֆինանսատնտեսական պայմաններում: Հայաստանի պետական կառավարման պայմաններում ցանկացած տատանում մեզ վրա ծանր կանդրադառնա:

Շողիկ Գալստյան