տուն Լուրեր Հայաստանի պատանի ըմբիշները Իրանում կպայքարեն Իմամ Յադեգարի գավաթի գլխավոր մրցանակի համար

Հայաստանի պատանի ըմբիշները Իրանում կպայքարեն Իմամ Յադեգարի գավաթի գլխավոր մրցանակի համար

117
0

barbaԻրանի մայրաքաղաք Թեհրանում պատանիների համար անցկացվող ամենամյա՝ Իմամ Յադեգարի գավաթի խաղարկությունում ազատ ոճի Հայաստանի պատանեկան ըմբշամարտի  հավաքականը մարտի 4-ին կպայքարի գլխավոր մրցանակի համար:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տեղեկատվության համաձայն՝ պատանեկան հավաքականի երկրորդ մարզիչ Ժիրայր Հովհաննիսյանի և Գևորգ Վարդանյանի գլխավորությամբ միջազգային մրցաշարին մասնակցող 12 պատանի հայ ազատ ոճայինները թիմային գոտեմարտերում նախ առավելության են հասել Վրաստանի իրենց հասակակիցների նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 5:5 հաշվով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթանակը տրվել է Հայաստանի հավաքականին: Այնուհետեւ, հավաքականը 6:4 հաշվով առավելության է հասել Բելառուսի և  Հունաստանի ընտրանիների նկատմամբ:

Պատանի հայ ըմբիշները Իրանի ընտրանու հետ եզրափակչում կպայքարեն առաջին տեղի համար:

Մրցաշարում հանդես են գալիս նաև հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները: Հայաստանի ըմբիշները հաջող մրցելույթներ են ունենում նաև այս ձևի մրցաշարում: