տուն Սպորտ Հայաստանի նկատմամբ հաղթանակը պատմական էր․ Ալբանիայի գլխավոր մարզիչ

Հայաստանի նկատմամբ հաղթանակը պատմական էր․ Ալբանիայի գլխավոր մարզիչ

78
0

468028188

Հայտնի է, որ երեկ Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում պարտություն է կրել Ալբանիայից՝ գործնականում կորցնելով եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը։ Սերբիային 2։1 հաշվով հաղթելուց հետո՝ Պորտուգալիան I խմբում ունի 9 միավոր, Դանիան և Ալբանիան՝ յոթական, Հայաստանն ու Սերբիան՝ մեկական։

«Սա պատմական հաղթանակ էր կարիերայիս կարևորագույն խաղում։ Հայաստանն ընդամենը մեկ անգամ էր անցել մեր կիսադաշտ և գոլ խփել, սակայն մնացած դեպքերում մենք ամբողջությամբ գերիշխում էինք խաղում։

Ընդմիջմանը տղաներին ասացի, որ մենք կարող ենք հաղթանակ կորզել, քանի որ տեսնում էի նրանց ինքնավստահությունը։ Հաջորդ խաղը Դանիայի հետ է, և այս պահից այդ խաղն է դառնում կարիերայիս կարևորագույն հանդիպումը», — ասել է Ալբանիայի գլխավոր մարզիչ Դե Բյազին Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո։