տուն Լուրեր Հայաստանի մասին Լեոնտևի խոսքն անհաջող է, չի արտահայտում ՌԴ դիրքորոշումը

Հայաստանի մասին Լեոնտևի խոսքն անհաջող է, չի արտահայտում ՌԴ դիրքորոշումը

70
0

Լրագրող Միխայիլ Լեոնտևի խոսքը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին Կրեմլում համարում են անհաջող և կարծում, որ դրանց ուշադրություն պետք չէ դարձնել. այս մասին հայտարարել  է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` ՏԱՍՍ-ի փոխանցմամբ:

 «Այդ արտահայտությունները որևէ կապ չունի և չի կարող ունենալ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի պաշտոնական գծի հետ: Ինչպես նաև դրանք չունեն և չեն կարող ունենալ որևէ ընդհանուր բան բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որոնք Ռուսաստանը պատմականորեն ունի հայ ժողովրդի նկատմամբ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ լրագրողի հայտարարությանը չարժե ուշադրություն դարձնել:
Հիշեցնենք, որ հեռուստալրագրողն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանն  իր  ողջ  պատմության ընթացքում իբր Ռուսաստանի համար բեռ է: Նա նաև խիստ էր արտահայտվել երկրում ընդդիմության քաղաքական գործողությունների մասին: