Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի մանուկներ հիմնադրամի 14-ամյակին նվիրված բարեգործական երեկո. հայտնում է Asbarez.com-ը:
Գլխավոր հյուրերն են եղել Թոնի Շաֆրազը, դերասանուհի Անդրեա Մարտինը, դիզայներ Մայքլ Արամը, խահարար Ջոֆրի Զաքարյանը, դերասանուհի ու երգչուհի Վանեսա Ուիլյամսը և ուրիշներ:
Երեկոյի ընթացքում հանգանակվել է 3,6 միլիոն դոլար, որն ուղղվելու է գյուղական համայնքներում հիմնադրամի կողմից ներկայացված կրթական ու առողջապահական ծրագրերի իրագործմանը: