Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 5 անպատասխան գնդակ է ընդունել Չեխիայից:
Դուբլի հեղինակ է դարձել Ռուշեկը, մեկական անգամ աչքի են ընկել Գրաշարը և Զիտնին, ինքնագոլ է Գեղամ Հարությունյանը:
Հավաքականն ընդգրկվել է երրորդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Լյուքսեմբուրգը և Շոտլանդիան: Առաջին տուրում այս թիմերը կմրցեն միմյանց դեմ: