Մայիսի 20-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն կժամանի Հայաստանի Մ18 հավաքականը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մարզահավաքը կընթանա մինչև մայիսի 22-ը։
Գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հրավիրել է 23 ֆուտբոլիստի․
Դարպասապահներ. Դավիթ Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Լևոն Կարապետյան («Շիրակ»), Էրիկ Հարությունյան («Գանձասար-Կապան»),
Պաշտպաններ. Պետրոս Մանուկյան («Բանանց»), Արտակ Ասատրյան («Փյունիկ»), Աշոտ Հայրապետյան («Փյունիկ»), Ռադիկ Սարգսյան («Բանանց»), Էրիկ Փիլոյան («Բանանց»), Արթուր Բարսեղյան («Ալաշկերտ»), Ռաֆիկ Շաքարյան («Բանանց»), Կարեն Մուրադյան («Փյունիկ»),
Կիսապաշտպաններ. Մամիկոն Դերմենջյան («Արարատ-Արմենիա»), Նարեկ Աղասարյան («Բանանց»), Արսեն Գյուլամբարյան («Փյունիկ»), Սևակ Ավետիսյան («Բանանց»), Գրիգոր Հովհաննիսյան («Բանանց»), Միքայել Միրզոյան («Բանանց»),
Հարձակվողներ. Գարիկ Կարապետյան («Բանանց»), Հայկ Ղևոնդյան («Բանանց»), Ռոբերտ Սանամյան («Գանձասար-Կապան»), Հայկարամ Մուրադյան («Ալաշկերտ»), Սամվել Հակոբյան («Բանանց»), Լևոն Վարդանյան («Փյունիկ»), Դարոն Իսկանդերյան («Գավա»,Իսպանիա):