տուն Լուրեր Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ճիշտ է և ճկուն. Լեռնիկ Ալեքսանյան

Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ճիշտ է և ճկուն. Լեռնիկ Ալեքսանյան

73
0

L

Բնական է, որ հատկապես եվրոպական երկրները առաջին դեմքով չէին մասնակցելու Ռուսաստանի կազմակերպած միջոցառմանը, ցույց տալու, որ Ռուսաստանից դժգոհ են, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Ընդհանուր առմամբ, երբ նայում ենք մասնակցույթունը, հատկապես Գերմանիայի կանցլերի այցը մեկ օր հետո, դրական կարելի է գնահատել: Իրանի ու Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը ընդունելի են: Աշխարհը միակենտրոն մոտեցում չի ընդունում»,- նշեց նա:

Պատգամավորը վստահ է, որ Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ճիշտ է:

«Այն, որ արտաքին քաղաքականությունը վարվում է ճկուն և ճիշտ, փաստ է: Իրանը մեր գործընկերն է եղել և մնում է: Մեր արտաքին քաղաքականության ճիշտ վեկտորի հետ է նաև կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ամենաբարձր մակարդակով կազմակերպումը: Ժամանակի ընթացքում կզգացվի նաև ԵՏՄ անդամակցությունից ունեցած օգուտը Հայաստանի համար»,- ասաց Ալեքսանյանը:

«Ռուսաստանը դուրս է գալու այս դժվարություններից և դառնալու է ինքնաբավ,- եզրափակեց բանախոսը: