Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանո Ռոնալդուն Հայաստանի հավաքականի հետ խաղում սահմանել է Եվրոպայի առաջնությունների ռեկորդ։
Եվրո 2016-ի որակավորման փուլում երեկ կայացած խաղում նա դարձել է միակ գոլի հեղինակը։ Այսպիսով, Ռոնալդուն Եվրոպայի առաջնությունների որակավորման և եզրափակիչ փուլերում խփած գոլերի թիվը հասցրել է 23-ի։
Այս ցուցանիշով նա շրջանցել է թուրք Հաքան Շուքյուրին և դանիացի Յոն Դալ Թոմասոնին, որոնք իրենց հաշվեկշռում ունեն 22-ական գոլ։