տուն Լուրեր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը վնասվածք է ստացել

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը վնասվածք է ստացել

86
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 3-րդ տուրում «Բոյկա Չիկոն», որտեղ հանդես է գալիս Արարատը, ոչ-ոքի` 1:1 է խաղացել «Դեպորտիվո Կալիի» դեմ:

Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 16-րդ րոպեին, քանի որ վնասվածք էր ստացել:

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում: