տուն Լուրեր Հայաստանի հավաքականի առաջատարը ոչ ոքի խաղաց

Հայաստանի հավաքականի առաջատարը ոչ ոքի խաղաց

93
0

Բաթումիում Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի թիմի նկատմամբ:

Հայաստանի թիմի 2-րդ համար Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդրա Գորյաչկինային, իսկ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը պարտության մատնեց Նատալիա Պոգոնինային: Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սեւերով ոչ ոքի խաղաց Ալեքսանդրա Կոստենյուկի հետ, իսկ երրորդ համար Աննա Սարգսյանը սեւ ֆիգուրներով խաղաղ դաշն կնքեց Վալենտինա Գունինային:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը նախորդ 5 տուրերում տարել էր 4 հաղթանակ եւ գրանցել մեկ ոչ ոքի ու ունի թիմային 11 միավոր:

Օլիմպիադայում կանցկացվի 11 տուր: