տուն Սպորտ Հայաստանի հավաքականը շարունակում է նահանջել․ ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակ

Հայաստանի հավաքականը շարունակում է նահանջել․ ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակ

76
0

 

20140116100237havaqakan

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային թարմացված աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականն նահանջել է 5 տեղով՝ 437 միավորով աղյուսակում զբաղեցնելով 79-րդ հորիզոնականը։

Եվրո 2016-ում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներից Պորտուգալիան 7-րդն է, Դանիան՝ 28-րդը, Սերբիան՝ 40-րդ, Ալբանիան՝ 61-րդը։

Վարկանշային աղյուսակը շարունակում է գլխավորել Գերմանիայի ազգային հավաքականը, երկրորդը Արգենտինան է, երրորդը՝ Կոլումբիան։

Լավագույն տասնամյակում են նաև Բելգիան, Նիդերլանդները, Բրազիլիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ուրուգվայի, Իտալիան։ Իսպանիան դուրս է մնացել լավագույն տասնյակից։