տուն Լուրեր Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ

77
0

6

Կրետեում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Խորվաթիայի հավաքականի հետ:

Մեր շախմատիստներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքիով: Սարիչ-Արոնյան պարտիան ավարտվեց 34-րդ քայլում: Մովսեսյան-Ստևիչ պարտիայում կողմերը համաձայնեցին կիսել միավորները 32-րդ քայլում:

Յանկովիչ-Սարգսյան պարտիան ավարտվեց 30-րդ, իսկ Մելքումյան-Մարտինովիչ պարտիան` 43-րդ քայլում:

Սարիչ — Արոնյան` ½-½

Մովսեսյան — Ստևիչ` ½-½

Յանկովիչ — Սարգսյան` ½-½

Մելքումյան — Մարտինովիչ` ½-½

Հավելենք, որ առաջին երկու տուրերում մեր շախմատիստները հաղթել էին Հունաստանի  և Շվեյցարիայի ընտրանիներին: