Լոս-Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Քանի որ սա վերջին մարզումն էր Հայաստան-Գվատեմալա հանդիպումից առաջ, այն տևել է համեմատաբար կարճ։ Դանդաղ վազքից և նախավարժանքից հետո տեղի է ունեցել երկկողմանի խաղ։
Հայաստան-Գվատեմալա հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 29-ին, Երևանի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին: