տուն Լուրեր Հայաստանի հավաքականը կառաջադիմի 18 տեղով. ՖԻՖԱ

Հայաստանի հավաքականը կառաջադիմի 18 տեղով. ՖԻՖԱ

105
0

5120389

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կառաջադիմի 18 տեղով ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում: Այն կհրապարակվի վաղը` ապրիլի 6-ին,- այդ մասին գրում է «Ֆուտբոլ Պլյուս»-ը:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Ղազախստանին հաղթելու շնորհիվ Արթուր Պետրոսյանի թիմը միավորների քանակն ավելացրել է 113-ով: Նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին զբաղեցնելու է 67-րդ տեղը:

Այսպիսով, հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանի նշանակումից հետո թիմն առաջադիմել է 58 տեղով` 125-ից հասնելով 67-ի:

Բրազիլիայի հավաքականը 7 տարի անց կգլխավորի վարկանիշային աղյուսակը: