տուն Լուրեր Հայաստանի հավաքականը ջախջախեց նաեւ Էլ Սալվադորի ընտրանուն

Հայաստանի հավաքականը ջախջախեց նաեւ Էլ Սալվադորի ընտրանուն

99
0

13339471_10156925537570247_7379172480669574993_n

Վերջ. հանդիպումն ավարտվեց. Հայաստան — Էլ Սալվադոր՝ 4:0. Հայաստանի հավաքականը հաղթանակով է ավարտում ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաքը: Հիշեցնենք, որ 1-ին խաղում Վարուժան Սուքիասյանի գլխավորած ընտրանին 7:1 հաշվով հաղթել էր Գվատեմալային:

90.Հանդիպման հիմնական խաղաժամանակին ավելացվում է 2 րոպե:

88.Աջ եզրից հետևած փոխանցումից հետո Գերսոն Մայրենը գլխով բարձր հարվածեց:

87.Մրցակիցն արգելակել է և շատ անատամ է կազմակերպում գրոհները:

83.Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Մխիթարյանը հարված կատարեց, որի ճանապարհը պաշտպաններն ընդհատեցին:

82.Հայ ֆուտբոլիստները վերահսկում են գնդակի տեղաշարժը:

79.Վնասվածք ստացած Նելսոն Բոնիլան չի կարողանում շարունակել հանդիպումը. փոխարինման է մտնում Ռաֆայել Բուրգոսը:

75.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 4:0. Գեղամ Ղադիմյան. կենտրոնում գնդակը խփելուց հետո Հենոն արագորեն առաջ նետվեց, փոխանցեց Ղադիմյանին, ում մնում էր գնդակն ուղարկել դարպասը:

75.Սալվադորցիների կազմում դարպասապահի փոխարինում եղավ:

74.Ձախ եզրում սուր փոխանցումից հետո Բեգլարյանը ոտքով գնդակը հանեց անկյունային:

74.Այժմ էլ Դավիթ Հակոբյանը խաղադաշտ մտավ. «Շիրակի» ֆուտբոլիստը հանդիպումը կշարունակի «Գանձասար Կապանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխարեն:

73.Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտն է նշում Սերգեյ Ավագիմյանը. նա փոխարինեց Լևոն Հայրապետյանին:

71.Փոխարինումներ Հայաստանի ընտրանու կազմում. Հովհաննես Համբարձումյանի և Գոռ Մալաքյանի փոխարեն հանդիպումը կշարունակեն Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը:

69.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 3:0. Տիգրան Բարսեղյան. Խորքից Մխիթարյանի փոխանցումից հետո Ղադիմյանը չհասավ գնդակին, իսկ Տիգրան Բարսեղյանը լավ միացավ, շրջանցեց դարպասապահին, Գարսիայի հետ պայքարում, սահընկումով գնդակն ուղարկեց դարպասը:

68.Լարինը տուգանայինից հուժկու հարված կատարեց. մի փոքր շեղ էր:

65.Գնդակը հրաշքով չհայտնվեց մրցակցի դարպասում. Մխիթարյանի գերֆանտաստիկ անցումներից հետո Ղադիմյանը ձախ եզրից բարձրով փոխանցում կատարեց, իսկ Գոռ Մալաքյանի հարվածից հետո դարպասապահը դժվարությամբ ետ մղեց գնդակը:

61.Նելսոն Բոնիլան միջին տարածությունից շատ վտանգավոր հարված կատարեց. մի փոքր շեղ էր:

60.Սալվադորցիները շարունակում են առավելությամբ գործել:

56.Փոխարինում. Էդգար Մանուչարյան՝ դուրս, Գեղամ Ղադիմյան՝ մուտք:

55.Բարահոնան տուգանայինի մատույցներից հարված կատարեց. Բեգլարյանը որսաց գնդակը:

53.Դավիթ Մանոյանը խաղադաշտ է մտնում Մարկոս Պիզելիի փոխարեն:

52.Տրիբունաներից լսելի են «Հայաստա՛ն-Հայաստա՛ն» վանկարկումները:

50.Մխիթարյանի հիասքանչ փոխանցումից հետո Մանուչարյանը մեն-մենակ մնաց դարպասապահի դեմ, հարվածեց, սակայն վերջինս ետ մղեց գնդակը:

48.Երկրորդ խաղակեսի մեկնարկում սալվադորցիները որոշակի առավելություն ունեն:

Նշենք, որ հաղթող հավաքականին տրվելու է այս գավաթը:

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց: Մրցակցի կազմում փոխարինում է կատարվել:

Վերջ. առաջին խաղակեսն ավարտվեց. Հայաստանի հավաքականն առջևում է՝ 2:0:

41.Մալաքյանը կարող էր 3-րդ գոլը հեղինակել. լավ փոխանցումից հետո մեր 9 համարը լավ դիրքում հայտնվեց, սակայն հապաղեց և դարպասապահը վերցրեց գնդակը:

38.Վերջին րոպեներին Էլ Սալվադորի ընտրանու ֆուտբոլիստներն ավելի շատ են գրոհում:

34.Մանուչարյանը խորքից փոխանցումից հետո հակագրոհի էր նետվում, սակայն Անդրես Ֆլորեստ կանոնները խախտեց՝ արժանանալով դեղին քարտի:

31.Անկյունայինից Մարկոսի փոխանցումից հետո դարպասապահը փորձեց հեռացնել գնդակը, իսկ Արտակ Եդիգարյանը սուր անկյունից հարվա կատարեց. Հերնանդեսը գնդակը հանեց անկյունային:

30.Վտանգավոր գրոհ էին ձեռնարկել սալվադորցիները. նպաստավոր դիրքում հայտնված Պինեդայի հարվածն ուղիղ Բեգլարյանի վրա ստացվեց:

27.Նելսոն Բոնիլան միջին տարածությունից շեղ հարված կատարեց:

25.Հայաստանի ազգային թիմի խաղացողները շարունակում են իրենց կամքը թելադրել: Մարտավարությունը նույնն է՝ պաշտպանությունից հարձակում շատ արագ անցում:

22.Մխիթարյանն էր հայտնվել հարվածային դիրքում. Հայաստանի հավաքականի ավագը տուգանայինի մատույցներից բարձր հարված կատարեց:

21.Աջ եզրում փոխանցումից հետո Մանուչարյանն ընթացքից բարձր հարված կատարեց:

20.Տամարասն Արտակ Եդիգարյանի նկատմամբ կանոնների խախտման համար դեղին քարտ ստացավ:

18.Սալվադորցիները սկսել են բավականին շատ գրոհել, սակայն Սուքիասյանի սաները հստակորեն են պաշտպանվում:

15.Ձախ եզրում Մանուչարյանի արագացումից և հիանալի փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը նպաստավոր դիրքից շեղ հարվածեց:

14.Հայ ֆուտբոլիստները հստակորեն վերահսկում են գնդակի տեղաշարժը:

11.Բավականին բաց ֆուտբոլ է ընթանում:

10.Տիգրան Բարսեղյանը սուր անկյունից հաշվենկատ հարված կատարեց. գնդակն ընթացավ դարպասապահի կողքով:

6.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 2:0.Հովհաննես Համբարձումյան. Աջ եզրում Արտակ Եդիգարյանը լայնակի փոխանցում կատարեց դեպի ձախ, ուր Հովհաննես Համբարձումյանը սուր անկյունի տակից կատարած հարվածով գրավեց դարպասը:

5.Մխիթարյանը ձախ եզրով առաջ շարժվեց, փորձեց կենտրոնում փնտրել ավելի լավ դիրքում գտնվող թիմակցին, սակայն մրցակցի խաղացողները չեզոքացրին վտանգը:

4.Տիգրան Բարսեղյանն աջ եզրում ձերբազատվեց հսկողությունից և հարված կատարեց, դարպասապահը տեղում էր:

2.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 1:0. սալվադորցի պաշտպանն ինքնագոլի հեղինակ է դառնում. մրցակցի սխալից հետո Մխիթարյանը ձախ եզրում տիրեց գնդակին, փոխանցում էր կենտրոն, ուր Էլ Սալվադորի ընտրանու 2 համարը՝ Գարսիան պատահմամբ գնդակն ուղարկեց դարպասը:

Խաղին ուղիղ եթերում կարող եք հետևել այստեղ:

1.Հանդիպումը խաղադաշտի կենտրոնից սկսեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները:

Հայաստան — Էլ Սալվադոր. ընկերական հանդիպում

«Ստաբհաբ սենթեր» մարզադաշտ, սկիզբը՝ 07:00

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը.

1․Արսեն Բեգլարյան, 4․Տարոն Ոսկանյան, 5․Գաել Անդոնյան, 19.Հովհաննես Համբարձումյան, 17.Արտակ Եդիգարյան, 20.Լևոն Հայրապետյան, 8․Մարկոս Պիզելի, 9․Գոռ Մալաքյան 10, Տիգրան Բարսեղյան, 18․Հենրիխ Մխիթարյան, 22․Էդգար Մանուչարյան
Պահեստայիններ. 12․Գոռ Մանուկյան 16․Անատոլի Այվազով, 3․Վարազդատ Հարոյան,14.Սերգեյ Ավագիմյան, 13.Կամո Հովհաննիսյան, 7․Զավեն Բադոյան,15․Բենիկ Հովհաննիսյան, 2.Դավիթ Հակոբյան, 21․Դավիթ Մանոյան 23.Արաս Օզբիլիս 24․ Գեղամ Կադիմյան, 11.Արթուր Սարկիսով