«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում է կառավարվողների աշխատանքի միջոցով: Միևնույն ժամանակ մարդկանց համատեղ աշխատանքի ընթացքում նպատակադրման սուբյեկտ լինում է ոչ միայն կառավարիչը, այլև առաջնորդը: «Առաջնորդ» և «կառավարիչ» հասկացությունների իմաստային հարաբերակցության, առաջնորդի և կառավարչի փաստացի դերակատարման մեկնաբանության առումով մասնագիտական գրականության մեջ տարբեր, երբեմն հակադիր տեսակետներ կան՝ ծայրահեղ բևեռացումից մինչև լիակատար նույնացում»:
«Առաջնորդ և կառավարիչ» հոդվածում տասնվեց դրույթի ձևով քննարկվում են այդ երկու հասկացությունների ընդհանրությունը և առանձնահատկությունը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։