Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ տիեզերանավի սրահում ծածանվել են Հայաստանի Հանրապետության եւ Երեւանի դրոշները։ Դրոշները տիեզերքում հայտնվել են ՌԴ հերոս, տիեզերագնաց-փորձագետ Օլեգ Արտեմեւի շնորհիվ, որը 2018 թվականի մարտի 21-ից «Союз МС-08» տիեզերանավի անձնակազմի՝ NASA-ի տիեզերագնացներ Էնդրյու Ֆոյսթելի եւ Ռիչարդ Առնոլդի հետ ուղեւորվել է երկարատեւ գիտարշավի։
Ռուսական տիեզերական անձնակազմը Երկիր կվերադառնա 2018 թվականի սեպտեմբերին, իսկ հոկտեմբեր ամսին վերը նշված տոնակատարությունների կապակցությամբ այդ դրոշները կհանձնվեն Հայաստանի հանրապետության նախագահին եւ Երեւանի քաղաքապետին։