Այս տարվա սկզբին գործարարները հանդիպեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հայտնի է, որ գործարարները գործարարները խնդրել են վարչապետին դիմել Ռուսաստանի Դաշնությանը` ներմուծվող գազի սակագնի նվազեցման հարցով:
Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ եք իրատեսական համարում ՌԴ կողմից ընդառաջման գնալը, մանավանդ, որ 2014-ին գազի սակագնի վերաբերյալ վերջին երկկողմ պայմանագիրը կնքելիս՝ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ սա ձեռնտու գործարք է և առաջիկա 5 տարիների համար այս սակագինը անփոփոխ է մնալու, Գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանն Araratnews.am-ին ասաց. «Էներգակիրը՝ գազի ինքնարժեքի վրա ազդելով, հաճախ շատ ապրանքների դեպքում ազդոմ է մրցունակության վրա: Հայաստանի գազի պայմանագրի տարիֆները պետք է վերանայվեն, կառավարութունը պետք է բանակցի, պիտի փորձենք գազը ՌԴ-ից գնել իրենց ազգային արժույթով՝ ռուբլով»:
Արսեն Ղազարյանը նշեց, թե գազի սակագինը արտադրական ծախսերի մեջ զգալի Է, և ժամանակին, երբ սակագինը բարձրացավ, գործարարները կրկին իրենց տեսակետը բարձրաձայնել են, նշել, որ դա կազդի մրցունակության վրա. «Հիմա քանի որ պատեհ առիթ է՝ էներգակիրների համաշխարհային գները կտրուկ անկում են ապրում, իսկ ՌԴ-ն էլ մեր ռազմավարական գործընկերն է, մենք՝ ԵԱՏՄ անդամ պետություն, կարծում եմ կլինի փոփոխություն»: