Շվեյցարիայի Նյոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացել է ֆուտզալի 2016թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է F խմբում եւ կմրցի Իսրայելի, Շվեդիայի ու Շոտլանդիայի թիմերի հետ, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Խմբային մրցաշարը տեղի կունենա Շվեդիայում 2015թ. հունվարի 13-18-ը: Հաջորդ փուլ դուրս կգան խմբերի հաղթողները եւ լավագույն արդյունքով երկրորդ տեղ զբաղեցրած թիմը: