Օգոստոսի 8-ին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդես կգա Բայթեդդին արվեստների միջազգային փառատոնում ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ:
Համերգին մասնակցելու են նաև Հայաստանի պետական կամերային ու «Հովեր» երգչախմբերը:
Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ օպերային աստղեր Աննա Նետրեբկոն և Խուան Դիեգո Ֆլորեսը: