Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Այս մասին հայտնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները։
Զրուցակիցներն անդրադարձել են Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում ընդգրկված՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումներին։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ի գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։
Նախարարները քննարկել են երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև գործակցությանն առնչվող հարցեր: