Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չի օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Այս մասին գրում է՝ ermenihaber.am հղում անելով՝ Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյին Քեսքինը:
Ըստ տեղեկության՝ օգոստոսի 15-ից սկսած թռիչքները կիրականացվեն Թուրքիայի տարածքի այն նեղ միջանցքի օդային տարածքով, որը կապում է Թուրքիան Նախիջևանի հետ և սահմանի մոտ ունի ընդամենը 13 կմ լայնություն:
Ինչպես հայտնել է Քեսքինի՝ արդեն ավարտվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալության հետ տարված աշխատանքները՝ ուղղված օդային միջանցքի բացմանը դեպի Նախիջևան ուղիղ թռիչքների համար: