տուն Լուրեր Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության հարցեր

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության հարցեր

110
0

58

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռռեզա Ֆազլիի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Զրույցի ընթացքում արծարծվել են հարևան երկրների բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ոստիկանության և Իրանի ներքին գործերի նախարարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուռռեզա Ֆազլին գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացման վերաբերյալ հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո փոխադարձ այցելությունների զգալի աճ է գրանցվել։