Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի թանգարանների 25 աշխատակիցներ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում մասնակցում են «Թանգարանային ֆոնդերի պահպանություն և պաշտպանություն» թեմայով թանգարանների աշխատակիցների վերապատրաստման ծրագրին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, օգոստոսի 25-ին մեկնարկած հնգօրյա դասընթացի ընթացքում նրանք կծանոթանան թանգարանների ֆոնդերի պահպանության և պաշտպանության առանձնահատկություններին, կուսումնասիրեն դրանց մեխանիզմները: