տուն Լուրեր Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորները քննարկել են խաղաղարարության նոր հայեցակարգը

Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորները քննարկել են խաղաղարարության նոր հայեցակարգը

113
0

sahmanSputnik գործակալությունը տեսակամուրջ է անցկացրել, որի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների պատգամավորները քննարկել են ռուսական միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի կարգավորման մեջ, հայտնում է RIA Novosti-ն:

Քննարկման մոդերատոր, փիլիսոփա-մարդաբան Վլադիմիր Լեպեխինը նախազգուշացրել է, որ կողմերը հավաքվել են կառուցողական երկխոսության, այլ ոչ թե փոխադարձ վիրավորանքների համար: «Մենք բոլորս ընկերներ ենք, և հետաքրքրված ենք այն բանում, որ քննարկումը անցնի արդյունավետ: Ռուսաստանում գիտակցում են, որ հնարավոր է՝ որպես միջնորդ նա ամեն ինչ չի արել այն բանի համար, որ կանխի մարդկանց զոհվելը»:

Վերլուծաբան, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական Տոֆիկ Աբասովի կարծիքով՝ դեռևս 90-ականներին Մոսկվան եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գլխավոր կապող օղակը, և առանցքային դեր է խաղացել հրադադարի համաձայնության կնքման գործում: «Ընդմիջումից հետո Ռուսաստանը կրկին ակտիվացել է: Այսօր մենք տեսնում ենք խնդրին նոր մոտեցում»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանը տրամադրված է կառուցողաբար, եթե խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին: «Իրադրությունը լարված է, 2 կողմերն էլ ցուցադրում են ուժ գործադրելու պատրաստություն: Ընդմիջումը չի կարելի ձգձգել: Դա վակուումային վիճակ է, որը լցվում է շփման գծում կրակոցների արձագանքով: Կառուցողական լուծման պոտենցիալը չի սպառվել, սակայն հարկավոր է խոսել առարկայական բաների մասին՝ ընտրել կառուցողական օրակարգ Ռուսաստանի և մյուս երկրների մասնակցությամբ»,- ասել է նա և ավելացրել, որ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել Մադրիդյան փաստաթղթերում ձևակերպված սկզբունքների վրա:

Այն բանի հետ, որ հակամարտությունը կարգավորված չէ, համաձայնվել է նաև քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի անվտանգության պայմաններում:

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշել է, որ Հարավային Կովկասը հանդիսանում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների տարածաշրջան:

«Հաշվի առնելով Մոսկվայի մոդերատորության իրական իրավիճակը հակամարտության սրման հանումը ընդունելի է և Հայաստանի, և Ադրբեջանի համար: Դա չի նվազեցնում մնացած միջնորդների կարևորությունը: Մենք բոլորս կարող ենք խոսել մի լեզվով»,- պարզաբանել է նա:

Նրա խոսքերով՝ կողմերի ռազմական հավասարակշռության հարցը միշտ եղել է օրակարգում և Մոսկվան բոլոր ջանքերը ներդնում է, որ հակամարտող կողմերի միջև պահպանի հավասարակշռություն, սակայն դա քիչ է դուրս եկել: «Հարկավոր են որակապես նոր խաղարարական բնույթի ջանքեր»,- հայտարարել է Հարությունյանը:

Իսկ քաղաքագետ Թևան Պողոսյանը ասել է, որ Ռուսաստանը որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ, կարող է համագործակցել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, որպեսզի տարածաշրջանում պահպանի հավասարակշռությունը: «Ռուսաստանն ունի իր հետաքրքրությունները, դա տրամաբանական է»,- ասել է նա:

Ընդհանրացնելով երկխոսության արդյունքները, Լեպեխինը նշել է 3 սկզբունք, որոնք պետք է ընկած լինեն խաղաղարարության նոր հայեցակարգում: Առաջինը՝ խնդրի լուծումը բանակցությունների, այլ ոչ թե պատերազմի միջոցով: Երկրորդ՝ տարածաշրջանում իրադրության վերահսկման և սադրանքները կանխելու համար սահմանել մշտական վերահսկողության համակարգ: Երրորդ՝ իրական երկկողմ բանակցություններ փոխզիջումների գնալու պատրաստականությամբ:

Բաքու-Մոսկվա-Երևան տեսակամուրջը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Լրագրողները հնարավորություն են ունեցել տալւ իրենց հարցերը: