տուն Լուրեր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կկազմակերպի ավանդական բարեգործական տոնավաճառ

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կկազմակերպի ավանդական բարեգործական տոնավաճառ

103
0

asatryan_lilit_1396348125

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպում է արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառ՝ նվիրված Ամանորին և Սուրբ ծննդյան տոնին:

Միջոցառումը հնարավորություն է մասնակից դառնալու կանանց և Հայաստանի ընտանիքների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, ունենալու ներդրում մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:

Բարեգործական տոնավաճառը կգործի դեկտեմբերի 13-ին և 14-ին, ժամը 11:00-ից մինչև 18:00-ը: Տոնավաճառին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ:

Բարեգործական տոնավաճառից ստացված ողջ հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրագործվող ծրագրերին: