ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը տեսակետ հայտնեց, որ բլոկների վթարի պատճառը Իրանի էներգահամակարգում տեղի ունեցած տատանումների հետևանքով կարող է առաջացած լինել։
Նա նկատեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ. «Պատճառներն ու մեղավորները կբացահայտվեն։ Անհանգստանալու կարիք չկա»,- նկատեց նա։
Վարդանյանի խոսքով՝ այս պահին Լոռու և Տավուշի մարզերի մի մասի էլեկտրականությունը միացված է Վրաստանի էլեկտրահամակարգից։ Նա նկատեց, որ Վրաստանից 28 մեգավատ էներգիա է ներմուծվում, Իրանից՝ 42 մեգավատ։
«Այս պահին 583 մեգավատ սպառում վերականգնված է, սպառման պահանջարկը այս ժամերին մաքսիմում 900 մեգավատ է լինում։ Այս պահին սեփական գեներացիան կազմում է 506 մեգավատ», — ասաց նա։
Փոխնախարարը հավելեց, որ այս պահին Երևան ՋԷԿ-ում և Հրազդանի 5-րդ էներգաբլոկում վերականգնողական աշխատանքներ են տարվում։