տուն Լուրեր Հայաստանի դեսպանը հանդիպեց Կանադայի ԱԳ նախարարին

Հայաստանի դեսպանը հանդիպեց Կանադայի ԱԳ նախարարին

102
0

armen eganyanԿանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հունիսի 15-ին հանդիպեց Կանադայի արտաքին գործերի նախարար Ռոբ Նիքոլսոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-կանադական երկկողմ հարաբերությունների ներկայիս օրակարգում գտնվող տարբեր հարցեր, առանձնացվեց վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք փոխայցելությունների կարեւորությունը:

Կողմերն ընդգծեցին առեւտրատնտեսական ոլորտում կապերն առավել խորացնելու անհրաժեշտությունը:

Դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց նախարարին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Կանադայի ունեցած սկզբունքային դիրքորոշման կապակցությամբ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում դինամիկ համագործակցությանը: