2018 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 972 հազար 7 մարդ, ինչը նշանակում է՝ 13 հազար 4 մարդով պակաս, քան 2017 թ. տարեսկզբին։ Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից։
Վիճակագրության համաձայն՝ 2018 թ. տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 63.8%, իսկ գյուղականը՝ 36.2%: