Այսօր Լոս-Անջելես քաղաքի «Նանսեն-Ֆիլդ» մարզադաշում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի առաջին լիարժեք մարզումը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները կատարեցին գնդակով վարժություններ, այնուհետև հետևեցին հարվածներ դարպասին, իսկ մարզման վերջում տեղի ունեցավ երկկողմանի խաղ։ Վաղը մեր հավաքականը կանցկացնի 2 մարզում։