Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի առաջիկա երկու հանդիպումները: Այս մասին Araratnews.am-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժնից:
Հիշեցնենք, որ երեկ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ տեղեկացնելով, որ ավելի վաղ ստացած վնասվածքների պատճառով Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին:
«Հայաստանի հավաքականը երկու խաղ ունի. հոկտեմբերի 8-ին խաղալու է Ռումինիայի հետ, իսկ հոկտեմբերի 11-ին՝ Լեհաստանի հետ: Այս երկու խաղը, ֆուտբոլիստը, բնականաբար, բաց կթողնի»,- հայտնեցին ՀՖՖ-ի լրատվության բաժնից:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը Ռումինայի հետ հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ, իսկ Լեհաստանի հետ՝ մրցակցի դաշտում: