տուն Լուրեր Հայաստանի ազգային հավաքականը վերսկսել է մարզումները

Հայաստանի ազգային հավաքականը վերսկսել է մարզումները

99
0

13259994_10156925529565247_3846201220365006998_n-1

Մեկօրյա ընդմիջումից հետո, այսօր Հայաստանի ազգային հավաքականը վերսկսել է մարզումները։ Այն ֆուտբոլիստները, ովքեր խաղաժամանակ էին ստացել Գվատեմալայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ, այսօր մարզվեցին համեմատաբար թեթև ռեժիմով, իսկ պահեստայինների նստարանին մնացած ֆուտբոլիստները՝ ավելի ինտենսիվ։

Նախավարժանքից և դանդաղ վազքից հետո ֆուտբոլիստներն աշխատեցին հարվածների կատարելագործման և ստանդարտ դիրքերի խաղարկման տարբերակների վրա։ Վաղը մեր թիմը վերջին մարզումը կանցկացնի ԱՄՆ «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում, իսկ հաջորդ օրը նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Էլ Սալվադոր ընկերական հանդիպումը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: