Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում սկսում է մարզական հավաքը, հաղորդում է Armsport.am-ը:
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունից հայտնել են, որ մարտի 6-ին նշանակված ազգային և մինչև 21 տարեկանների միջև կայանալիք հանդիպումը փակ է լինելու երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:
Հիշեցնենք, որ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հավաքական են հրավիրվել բացառապես Բարձրագույն խմբի թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները: Մինչև 21 տարեկանների ընտրանու գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը նույնպես հրավիրել է միայն տեղացիներին: