ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով, հունիսի 5-6-ը պաշտոնական այցով կայցելի Թեհրան։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Իրանի ղեկավարության հետ։