տուն Լուրեր Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Եգիպտոսի վարչապետին

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Եգիպտոսի վարչապետին

146
0

g_image (2)

Դակարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլաբի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների առավել ակտիվացման, բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, գիտակրթական և մշակութային շփումների խրախուսման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։

Եգիպտոսի վարչապետը տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարին՝ Կահիրեի համալսարանում հայագիտության ամբիոնի վերաբացման վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների մասին