Ազգային վիճակագրական ծառայության մեկ այլ տվյալների համաձայն, 2016-ի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 5 մլրդ 596 մլն դոլար՝ հոկտեմբերի 31-ի 5 մլրդ 606 մլն դոլարի դիմաց:
ՀՀ պետական պարտքի մեծ մասը՝ 4 մլրդ 494 մլն դոլար, կազմել է արտաքին պարտքը: Այն նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 48,5 մլն դոլարով: Վերոնշյալ 4 մլրդ 494 մլն դոլարից կառավարության պարտքը կազմել է 3 մլրդ 997 մլն դոլար, իսկ Կենտրոնական բանկինը՝ 497 մլն դոլար: Կառավարության պարտքն նվազել է 47,4 մլն դոլարով, ԿԲ-ինը՝ 1,1 մլն դոլարով:
ՀՀ ներքին պարտքն ավելացել է
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016-ի նոյեմբերի 30-ի դրությամբ, ՀՀ ներքին պարտքը կազմել է 1 մլրդ 101 մլն դոլար՝ նախորդ ամսվա նկատմամբ ավելանալով 38 մլն դոլարով:
Ներքին պարտքի հիմնական մասը ՀՀ ռեզիդենտների (մշտական բնակվողների եւ գրանցվածների) կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերն են՝ մոտ 998 մլն դոլար, ապա ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժույթային պետական պարտատոմսերը՝ 95 մլն դոլար:
Բնակչության ավանդները բանկերում աճել են
Բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2016թ. նոյեմբերի վերջին կազմել է 1 տրլն 111 մլրդ 515 մլն դրամ՝ նախորդ ամսվա նկատմամբ աճելով 18 մլրդ 505մլն դրամով կամ 1,7 տոկոսով:
2015թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճը կազմել է 126 մլրդ 984մլն դրամով կամ 12,9 տոկոս: Այս մասին տեղեկացնում է ազգային վիճակագրական ծառայությունը: