տուն Լուրեր Հայաստանի արտաքին պարտքը 2016-ի առաջին եռամսյակի վերջին կազմել է 4 մլրդ 406...

Հայաստանի արտաքին պարտքը 2016-ի առաջին եռամսյակի վերջին կազմել է 4 մլրդ 406 մլն դոլար

80
0

GrafikiՀայաստանի արտաքին պարտքը 2016-ի առաջին եռամսյակի  վերջին կազմել է 4 մլրդ 406 մլն դոլար: Այս մասին մայիսի 31-ին խորհրդարանում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստում ասել է ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Հայկական դրամով պարտքը կազմում է 2 տրլն 120 մլրդ դրամ:

Պարտքի գերակշիռ մասը՝ 3 մլրդ 915 մլն դոլարը, կազմել է Կառավարության պարտքը, իսկ մնացածը՝ Կենտրոնական բանկի: 2016-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի դեֆիցիտը փակելու համար ծախսվել է 13.7 մլրդ դրամ օտարերկրյա վարկային միջոցներից:

Արտաքին պետական վարկերի մարման համար 8.9 մլրդ դրամ է հատկացվել: