տուն Լուրեր Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 84-րդ տեղն է զբաղեցնում

Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 84-րդ տեղն է զբաղեցնում

128
0

11

Հայաստանը զբոսաշրջության մրցունակության ցուցանիշով աշխարհում 84-րդ տեղն է զբաղեցրել 136 երկրների շարքում: Վարկանիշային աղյուսակը ներկայացվել է «Զբոսաշրջության և ճամփորդությունների մրցունակության զեկույց 2017»-ում, որը պատրաստվել և հրապարակվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից:

Նշենք, որ մրցունակությամբ Հայաստանին գերազանցում են Վրաստանը և Ադրբեջանը, որոնք աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար՝ 70 և 71-րդ տեղերը: Այս ցուցանիշով առավել մրցունակ են Ռուսաստանը և Թուրքիան, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար՝ 43 և 44-րդ հորիզոնականները:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանը անվտանգության պայմաններով զբաղեցնում է 34-րդ տեղը, առողջապահության և հիգիենայի մակարդակով՝ 48-րդ տեղը,  միջազգային թափանցիկության առումով՝ 95-րդ տեղը, գների մատչելիության մասով՝ 80-րդ տեղը, էկոլոգիական կայունությամբ՝ 102-րդ տեղը, ավիացիոն ենթակառուցվածքների մատչելիությամբ՝ 88-րդ տեղը։