տուն Լուրեր Հայաստանը վերահաստատել է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չի հանդիսանում. ԱԳՆ մամլո խոսնակ

Հայաստանը վերահաստատել է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չի հանդիսանում. ԱԳՆ մամլո խոսնակ

112
0

12403

Ինչպես դեռ շաբաթներ առաջ հայտարարել էր Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Հայաստանը վերահաստատել է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չի հանդիսանում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ այսօր Բելառուսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Բելառուսի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Միխնևիչն ասել է, որ Ղարաբաղի Հանրապետությունը մաս չի կազմի ԵԱՏՄ-ին, ինչի մասին ընդունվել է հատուկ հուշագիր: Իսկ պայմանագրին  կցվել է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում:

«Ինչ վերաբերվում է ձեր  կողմից հիշատակված հայտարարագրին, ապա խորհուրդ եմ տալիս  ընթերցել խորհրդարանների կայքերում»,-ասաց Բալայանը:

Նշենք, որ Բելառուսի խորհրդարանի պաշտոնական կայքէջում  նման նոտա պայմանագրին կցված չկա: