տուն Սպորտ Հայաստանը ուժեղագույն շախմատիստներով ներկայացված կլինի Բեռլինում մեկնարկելիք արագ եւ կայծակնային խաղի աշխարհի...

Հայաստանը ուժեղագույն շախմատիստներով ներկայացված կլինի Բեռլինում մեկնարկելիք արագ եւ կայծակնային խաղի աշխարհի առաջնություններում

77
0

shaxmatՀայաստանը ուժեղագույն շախմատիստներով ներկայացված կլինի հոկտեմբերի 10-ին Բեռլինում մեկնարկելիք արագ եւ կայծակնային խաղի աշխարհի առաջնություններում: Արագ խաղի մրցաշարում Հայաստանից հանդես կգան Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Պետրոսյանը:

Կայծակնային խաղի աշխարհի առաջնությանը նրանցից բացի, Հայաստանի ներկայացուցիչներից կմասնակցեն նաեւ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանն ու Զավեն Անդրիասյանը:

Արագ խաղի մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 12-ին, կայծակնային խաղինը՝ հոկտեմբերի 14-ին: