Թուրքիայի վարչապետի հայազգի օգնական Էթյեն Մահչուպյանն ասել է, որ Հայաստանը չպետք է ակնկալի, թե Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:
Ըստ նրա` այդ խնդրի հանգուցալուծումը տեղի չի ունենա 2015 թվականին, երբ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
«Հավատացած եմ, որ խորհրդանշական քայլեր կարվեն այդ տարի, և հարբերություններն ավելի շատ հուզականի վրա կկառուցվեն: Սակայն, ես նաև կարծում եմ, որ քաղաքական և պատմական հարցերն անհրաժեշտ է թողնել առաջիկա տարիներին, երբ ավելի հեշտ կլինի (խոսել դրանց մասին — խմբ.): Ես չեմ կարծում, թե պետք է շտապել 100-ամյակի կապակցությամբ: Դրանից հետո տեղի ունեցող իրադարձություններն ավելի առողջ կլինեն»,- ասել է Մահչուպյանը Hurriyet Daily News-ին: