ԱԺ արտահերթ նիստում քվերակության դրվեց Կառավարության կողմից ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտնելով, իր դիրքորոշումը, ասաց.
«Այսօր ԱԺ-ն ևս մեկ անգամ մեր անկախությունը վաճառքի դնելու փորձ է կատարելու՝ ստորագրելով նմանատիպ համաձայնագիր»:
Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ հայտնեց իր տեսակետը ընդգծելով, որ Ռուսաստանի տնտեսությունը գահավիժում է և նրանց հետ որևէ անելիք չկա. « ՀՀ-ն այդ միությանը բռնակցելը նշանակում է ՀՀ-ն տանել դեպի կործանում»:
Այնուամենայնիվ, նախագիծն ընդունվեց՝ 70 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ: