տուն Լուրեր Հայաստանը շարունակում է մնալ երրորդ կարևոր առևտրային գործընկերը ԵՄ-ի համար. Տրայան Հրիսթեա

Հայաստանը շարունակում է մնալ երրորդ կարևոր առևտրային գործընկերը ԵՄ-ի համար. Տրայան Հրիսթեա

77
0

default

Սեպտեմբերի 3-ի որոշումը որոշակի շրջանակների համար անակնկալ էր, վստահության մակարդակի մեջ էլ դա արտացոլվեց, բայց Եվրոպական միությանը բնորոշ է միշտ հարգելը իր գործընկերների որոշումներն ու ընտրությունը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

«ԵՄ կառույցներն հաշվի են առնում այդ որոշումը և դիտարկում են, թե ինչ կարող են կողմերը կառուցել ապագայի իրավական համաձայնագրում՝ որոշակի շարունակականություն ապահովելով նախկինում բանակցվածից: 2014–ին եղել են կարևոր զարգացումներ, որոնք ի ցույց են դրել, որ կողմերը պատրաստակամ են շարունակել հարաբերությունները առևտրի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ հիմնվելով արժեքային նույն համակարգի վրա: Հայաստանը շարունակում է մնալ երրորդ կարևոր առևտրային գործընկերը ԵՄ-ի համար թե արտահանման, թե՛ ներմուծման տեսանկյունից: Ինչպես նաև ԵՄ երկրները Հայաստանում ամենախոշոր ներդրում կատարած երկրներից են»,-ասաց Հրիսթեան:

Նա հավելեց, նաև, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը պատրաստակամ են շարունակել համագործակցությունն առևտրի ոլորտում, ինչպես նաև մյուս բնագավառներում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ՓՄՁ ոլորտի, գյուղական համայնքների, ՀՀ մարզերի հավասարաչափ զարգացման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աջակցության ու մի շարք այլ ուղղություններով: