տուն Լուրեր Հայաստանը սատարել է Ռուսաստանին ՄԱԿ-ում Ղրիմի հարցով քվեարկությանը

Հայաստանը սատարել է Ռուսաստանին ՄԱԿ-ում Ղրիմի հարցով քվեարկությանը

83
0

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի առաջարկած հակառուսաստանյան բանաձևը՝ «Ղրիմի ռազմականացման խնդրի» մասին:

Փաստաթղթի ընդունմանը քվեարկել է 66  երկիր, 72 երկիր ձեռնպահ է մնացել և 19  երկիր դեմ է արտահայտվել: Բանաձևին դեմ քվեարկած երկրների շարքում են նաև Հայաստանը, ինչպես նաև՝ Բելառուսը, Սիրիան, Իրանը, Կուբան, Վենեսուելան և այլ երկրներ: Բանաձևի  ընունմանը կողմ են եղել Թուրքիան և Վրաստանը, Ադրբեջանը ձեռնպահ է մնացել  քվեարկելուց:

Ընդունված  բանաձևում նշվում է, որ Ղրիմում ռուսական զորքերի ներկայությունը «հակասում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»: Բանաձևում նաև  դատապարտվում է Սև և Ազովի ծովերի ջրային տարածքում Ռուսաստանի ռազմական ներկայությունը և Կերչի նեղուցի վրայով կառուցված կամուրջը: