տուն Լուրեր Հայաստանը Ռուսաստանի դեմ պայքարում գործիք չի դառնա. Արամ Կարապետյան

Հայաստանը Ռուսաստանի դեմ պայքարում գործիք չի դառնա. Արամ Կարապետյան

112
0

Aram-Karapetyan32-e1348830799255

Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, araratnews.am-ի հետ զրույցում նկատեց, որ Մաքսային միությանն անդամակցելը միայն տնտեսական խնդիր չէ:

«Սանկցիաների կիրառումից, տնտեսության ընդհանուր վիճակից Ռուսաստանում, իրոք, խնդիրներ են ծագել, բայց ՄՄ-ին անդամակցելը միայն տնտեսական խնդիր չէ, կա անվտանգության հարց, իսկ Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովվում է Ռուսաստանում: Եթե Հայաստանը ՄՄ-ին չանդամակցի, այդ դեպքում ի՞նչ անի, գնա՞ ԱՄՆ, ուր ապրանքները չեն հասնի, թե՞ Չինաստան: Մենք կանդամակցենք այդ միություններին, ինչքան էլ այդ ճանապարհը բարդ լինի:  Ուղղակի մի բան կասեմ, և թող բոլորը վերհիշեն, երբ քանդված, ջարդված  Ռուսաստանը սկսեց հավաքել խորհրդային միությունը, մենք էլ կորցրեցինք մեր անկախությունը, որը շատ վատ բան է, կրկին բավական ծանր փորձությունների միջով անցանք, որից հետո հզոր տնտեսություն ստեղծվեց»,— ասաց Արամ Կարապետյանը՝ ավելացնելով նաև` եթե չսկսենք ամեն ինչին նայել Հայաստանի շահերի տեսանկյունից, կընկնենք շատ վատ ազդեցության տակ:

Արամ Կարապետյանն  ընդգծեց, որ որոշ պետություններ պետք է մեկընդմիշտ մոռանան, որ Հայաստանը կարելի է օգտագործել Ռուսաստանի դեմ պայքարում. Հայաստանը ո´չ Ուկրաինա է, ո´չ Վրաստան:

Իսկ մեր այն հարցին, թե ինչ կլինի ՀՀ տնտեսության վիճակը, ՆԺԿ նախագահն ասաց` հարցը շատ լավն էր ու հետաքրքիր, բայց այն պետք է ուղղել Հովիկ Աբրահամյանին:

Շողիկ Գալստյան