Հայաստանը պատրաստ է սահմանախախտ տղային Թուրքիա ուղարկել. ԱԳՆ

    100
    0

    Թուրքիայի 16-ամյա քաղաքացուն Հայաստանը պատրաստ է հետ ուղարկել հայրենիք։ Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

    Օգոստոսի սկզբին 16-ամյա Ումութ Ալի Օզմենը ապօրինի հատել էր հայ-թուրքական սահմանը։ Նրան ձերբակալել էին ռուս սահմանապահները և փոխանցել հայկական կողմին։

    «Հայրը դիմել է Հայաստանին` խնդրելով գթասիրտ լինել որդու նկատմամբ։ Գործը դադարեցվել է, սպասում ենք թուրքական կողմի պատասխանին նրան հայրենիք ուղարկելու համար», — ասաց Բալայանը։

    Տղայի հայրը` Մուսթաֆա Օզմենը, սեպտեմբերի 24-ին Հայաստան է ժամանել որդուն Թուրքիա ուղեկցելու համար։

    Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենն ազատվել է կալանքից։

    Տղայի նկատմամբ հարուցած քրեական գործը դադարեցվել է, խափանման միջոցը` վերացվել։

    Սկզբնաղբյուրը՝ armeniasputnik.am