տուն Լուրեր Հայաստանը պատասխանել է ռուս պաշտոնյայի՝«ԱՄՆ շանտաժի» մասին հայտարարությանը

Հայաստանը պատասխանել է ռուս պաշտոնյայի՝«ԱՄՆ շանտաժի» մասին հայտարարությանը

79
0

Հայաստանը հետևողականորեն կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով, Aysor.am-ին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Մենք որևէ պետության հետ հարաբերություններ չենք կառուցում մեկ այլ պետության հետ հարաբերությունների հաշվին կամ ի վնաս դրանց։ Այս մոտեցումն այսուհետ ևս դրված է լինելու մեր արտաքին քաղաքականության հիմքում», — ասել է Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան հուսով է, թե Հայաստանի նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա` ԱՄՆ-ի կողմից շանտաժին և ճնշումներին դիմակայելու համար, և ինքնուրույն որոշումներ կկայացնի:РИА Новости-ն հիշեցնում է, որ հոկտեմբերին Երևան է ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Լրագրողների հետ հանդիպմանը նա՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նշել է, որ «ամերիկյան զենքն ամեն դեպքում լավն է, քան ռուսներինը»: Բոլթոնը նաև խորհուրդ է տվել Երևանին «ազատվել պատմական կաղապարներից» իր միջազգային հարաբերություններում:

«Այս տարի երկրում տեղի ունեցած արմատական փոփոխությունների ֆոնին՝ Վաշինգտոնի միջամտությունը ներքին և արտաքին հարցերում ավելի անտակտ է դառնում», — ասել է Կարասինը:

Դիվանագետի խոսքով՝ Բոլթոնը վիրավորական կերպով հայ ժողովրդի պատմական փորձն անվանել է «պատմական կաղապար», նաև կարգադրել է Հայաստանին գնել ամերիկյան զենք և հնարավորինս շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում