տուն Լուրեր Հայաստանը նշում է անկախության օրը

Հայաստանը նշում է անկախության օրը

194
0

54

Այսօր` սեպտեմբերի 21-ին, հայությունը նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության  Անկախության օրը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը.

Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում  կայանալու է անկախության օրվան նվիրված մեծ միջոցառումներ: Ինչպես օրեր առաջ պարզ դարձավ կառավարության նիստում, ՀՀ կառավարությունը պատրաստվում է պետական բյուջեի պահուստային ֆոնդից մոտ 54 միլիոն դրամ գումար հատկացնել մշակույթի նախարարությանը` այսօրվա տոնական միջոցառումների կազմակերպման համար: Որոշման նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: