տուն Լուրեր Հայաստանը մասնակցում է Եվրոպայի պատանեկան ձմեռային փառատոնին

Հայաստանը մասնակցում է Եվրոպայի պատանեկան ձմեռային փառատոնին

97
0

000

Էրզրումում ընթացող 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում Հայաստանը ներկայացնում է 3 մարզիկ-մարզուհի: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքէջը:

Մեր դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 7,5 կմ դասական ոճ մրցավազքում 53 մասնակիցների մեջ զբաղեցրել է 25-րդ տեղը: Աղջիկների պայքարում Գոհար Թադեւոսյանը 5 կմ դասական ոճում ցույց է տվել 40-րդ արդյունքը: Այսօր նրանք ուժերը կփորձեն նույն մրցատարածության ազատ ոճում:

Փետրվարի 14-ին մրցուղի դուրս կգա նաեւ մեր միակ լեռնադահուկորդը՝ Հարություն Հարությունյանը: